22 Դեկտեմբերի 2015, 1246 - Ա
ՍԵՐԳԵՅ ԱԶԱՐՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության տնօրեն Սերգեյ Ազարյանին 2015 թվականի դեկտեմբերի 22-24-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության կազմավորման 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը մասնակցելու համար:
2. Սերգեյ Ազարյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Սերգեյ Ազարյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: