16 Դեկտեմբերի 2015, 1225 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-Ի N 294-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդ-վածի 1-ին մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 8-րդ կետին համապատասխան՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի ապրիլի 16-ի «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 2-ի N 1063-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին»
N 294-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «Մ. Ղազարյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար» բառերը փոխարինել «Կ. Հարությունյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ» բառերով.
2) «Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում՝
ա. «Ռ. Վահանյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոնի դասախոս» բառերը փոխարինել «Մ. Սիմոնյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի տեխնոլոգիաների և ճյուղային տնտեսագիտության ֆակուլտետի դեկան» բառերով,
բ. «Հ. Սիմոնյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մեքենագիտության ամբիոնի դոցենտ» բառերը փոխարինել «Հ. Հովսեփյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի միջուկային անվտանգության տարածաշրջանային ուսումնական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար» բառերով: