11 Դեկտեմբերի 2015, 1206 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 229-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 8-րդ կետին համապատասխան՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի մարտի 30-ի «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 29-ի N 1183-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 229-Ա որոշման հավելվածի «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) «Ն. Հայրապետյան - Երևանի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի ասպիրանտ» բառերը փոխարինել «Ա.Նինոյան - Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ուսանող բառերով.
2) «Հ. Գալստյան - Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի մագիստրոս» բառերը փոխարինել «Լ. Կժդրյան - Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ուսանող» բառերով.
3) «Ա. Սարգսյան - Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ասպիրանտ» բառերը փոխարինել «Մ. Քարամյան - Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանող» բառերով: