10 Դեկտեմբերի 2015, 1186 - Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՔՈՒՎԵՅԹԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Տնտեսական և տեխնիկական համագործակցության հայ-քուվեյթյան միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստին մասնակցելու նպատակով 2015 թվականի դեկտեմբերի 14-18-ը Քուվեյթի Պետություն գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության անդամների՝ Քուվեյթի Պետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
1) Արմեն Երիցյանի, Սերգեյ Ավետիսյանի, Վահագն Լալայանի, Կարեն Փահլևանյանի, Հայկ Գրիգորյանի, Տիգրան Սահակյանի ճանապարհածախսը և օրապահիկի ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Սերգեյ Մանասարյանի և Մհեր Մկրտումյանի ճանապարհածախսը և օրապահիկի ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության անդամների՝ Քուվեյթի Պետություն գործուղման հետ կապված գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Քուվեյթի Պետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը: