Վարչապետի որոշումներ

27 Նոյեմբերի 2015, 1139 - Ա

ԱՇՈՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ` ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի և Չեխիայի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորող մարմնի միջև իրականացվող համագործակցության ծրագրերի տեխնիկական հանդիպմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանի՝ 2015 թվականի նոյեմբերի 25-27-ը Չեխիայի Հանրապետություն (Պրահա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Չեխիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: