27 Նոյեմբերի 2015, 1133 - Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստին մասնակցելու նպատակով պատվիրակության` համաձայն հավելվածի, 2015 թվականի նոյեմբերի 9-12-ը Թուրքմենստան (Աշգաբադ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
1) Երվանդ Զախարյանինը, Մանուկ Մկրտչյանինը, Տիգրան Սահակյանինը, Գառնիկ Բադալյանինը, Տիգրան Մելքոնյանինը, Անդրանիկ Պետրոսյանինը, Եղիշ Դավթյանինը, Աննա Չոբանյանինը, Հովհաննես Սանամյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին, իսկ Սերգեյ Հակոբյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության միջոցով.
2) Շավարշ Քոչարյանինը, Մարինե Հայրապետյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Հրանտ Միրզոյանինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության արտաբյուջետային միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Ջոն Կարապետյանի` Թուրքմենստան (Աշգաբադ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Թուրքմենստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: