Վարչապետի որոշումներ

27 Նոյեմբերի 2015, 1132 - Ա

ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Գևորգյանին 2015 թվականի դեկտեմբերի 9-11-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Միներալնիյե Վոդի)՝ Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 17-րդ նիստին, ինչպես նաև ԱՊՀ անդամ պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 62-րդ նիստին մասնակցելու համար:
2. Արմեն Գևորգյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Միներալնիյե Վոդի) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արմեն Գևորգյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: