Վարչապետի որոշումներ

26 Նոյեմբերի 2015, 1129 - Ա

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն


Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ և 8-րդ ենթակետերի՝
1. Հայաստանի Հանրապետության մարզերին և համայնքներին հասցված վնասների չափերը ճշտելու, դրանք վերացնելու, ինչպես նաև կատարվելիք աշխատանքների համար ֆինանսական հատկացումների իրական ծավալները ներկայացնելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում ուսումնասիրել և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել քամու հետևանքով Հայաստանի Հանրապետության մարզերին հասցված վնասների չափերը և անհրաժեշտ ֆինանսական հատկացումների իրական ծավալները:

Հավելված

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր