Վարչապետի որոշումներ

16 Նոյեմբերի 2015, 1081 - Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Գլոբալ ճանապարհային անվտանգության բարելավում. արդյունքների հասնելու ժամանակն է խորագրով ճանապարհային անվտանգության մասին բարձրաստիճան համաշխարհային 2-րդ գիտաժողովին մասնակցելու նպատակով 2015 թվականի նոյեմբերի 16-20-ը Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն (Բրազիլիա) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության անդամների Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն (Բրազիլիա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Ասիական Զարգացման Բանկի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:

Հավելված