20 Նոյեմբերի 2015, 1097 - Ա
ՀՐԱՅՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության տեխնիկական վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ Հրայր Հովհաննիսյանին 2015 թվականի նոյեմբերի 22-25-ը գործուղել Ղազախստանի Հանրապետություն՝ Ղազախստանի Հանրապետության «Բ. Կոնիսբաևի» ավտոմոբիլային տրանսպորտի սահմանային անցման կետի և «Սարիագաշ» երկաթուղային տրանսպորտի սահմանային անցման կետի աշխատանքների կազմակերպման մոնիթորինգին մասնակցելու համար:
2. Հրայր Հովհաննիսյանի՝ Ղազախստանի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հրայր Հովհաննիսյանի՝ Ղազախստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: