Վարչապետի որոշումներ

10 Նոյեմբերի 2015, 1061 - Ա

ԱՐՄԵՆ ՓԱՆՈՍՅԱՆԻ` ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
Միջին և Մերձավոր Արևելքում թմրանյութերի ապօրինի թրաֆիքինգի և դրան առնչվող խնդիրների մասին ենթահանձնաժողովի 50-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում քննվող, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված և կիբեռհանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Արմեն Փանոսյանի` 2015 թվականի նոյեմբերի 8-12-ը Արաբական Միացյալ Էմիրություններ (Աբու Դաբի)՝ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։