20 Նոյեմբերի 2015, 1105 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի N 229-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի մարտի 25-ի Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության վերահսկողության ոլորտում գտնվող լաբորատորիայի միջազգային հավատարմագրմանն ուղղված միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին N 229-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման հավելվածի 3-րդ կետի Վերջնաժամկետը սյունակում 2014 թ. դեկտեմբերի երրորդ տասնօրյակ բառերը փոխարինել «2017 թ. օգոստոսի երրորդ տասնօրյակ» բառերով, իսկ Ֆինանսավորման աղբյուրը սյունակում Պետական կառավարման մարմինների զարգացման համապարփակ ծրագիր բառերը՝ «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 2015 թ. մայիսի 21-ին ստորագրված ֆինանսական աջակցության ծրագիր» բառերով.
2) որոշման հավելվածի 4-րդ կետի Վերջնաժամկետը սյունակում «2015 թ. հունիսի երրորդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2017 թ. նոյեմբերի երրորդ տասնօրյակ» բառերով: