Վարչապետի որոշումներ

17 Նոյեմբերի 2015, 1088 - Ա

ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետի տեղակալ Կարեն Հովհաննիսյանին՝ 2015 թվականի նոյեմբերի 17-19-ը գործուղել Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայանալիք «Դիմակայունությունը փոխկապակցված աշխարհում. ժամանակակից քաղաքացիական պատրաստվածությունը նոր անվտանգության միջավայրում» խորագրով բարձր մակարդակի Եվրաատլանտյան գործընկերության խորհուրդ ձևաչափով սեմինարին մասնակցելու համար:
2. Կարեն Հովհաննիսյանի՝ Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման հետ կապված օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Կարեն Հովհաննիսյանի՝ Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման հետ կապված ճանապարհածախսը և գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Կարեն Հովհաննիսյանի Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: