Վարչապետի որոշումներ

16 Նոյեմբերի 2015, 1080 - Ա

ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ, ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 28-ՐԴ ՆԻՍՏԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
ԱՊՀ մասնակից պետությունների բնակչության աշխատանքի, միգրացիայի և սոցիալական պաշտպանության խորհրդակցական խորհրդի 28-րդ նիստը 2015 թվականի նոյեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետությունում (Երևանում) անցկացնելու հետ կապված ծախսերը` 3,163.0 հազ. դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած հաշվետվության: