Վարչապետի որոշումներ

11 Նոյեմբերի 2015, 1070 - Ա

ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ՝ ԲԱՐԲԱԴՈՍ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ


Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումի 8-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Գևորգյանի` 2015 թվականի հոկտեմբերի 27-31-ը Բարբադոս (Բրիջթաուն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Արմեն Գևորգյանի` Բարբադոս գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: