10 Նոյեմբերի 2015, 1058 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1007-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ նշանակելու մասին» N 1007-Ա որոշման մեջ «կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանին (համաձայնությամբ)» բառերով: