Վարչապետի որոշումներ

9 Նոյեմբերի 2015, 1052 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի N 861 որոշումը`
Տեղական ինքնակառավարման համակարգի աշխատանքներում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ելփինի գյուղական համայնքի ղեկավար Խորեն Սարգսի Ավետիսյանին պարգևատրել Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով: