Վարչապետի որոշումներ

5 Ապրիլի 2006, 231 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-Ի N 53 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի դեկտեմբերի 31-ի «Գործարարության աջակցման խորհուրդ ստեղծելու մասին» ՆՀ-768 հրամանագրի 2-րդ կետին համապատասխան՝

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի հունվարի 24-ի «Գործարարության աջակցման խորհրդի կազմի մասին» N 53 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝

գործարարության աջակցման խորհրդի կազմում ռոտացիոն կարգով ընդգրկված գործարարների ցանկը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ամերիկյան առևտրի պալատը Հայաստանում» իրավաբանական անձանց միության նախագահ

«Արմենիա Թի Վի» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն

«Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն

«Դի Սի Էյ Հայաստանի ադամանդագործական ընկերություն» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ

«Էլեկտրասարք» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն

«Լեդա Կամպուս» ՍՊԸ-ի նախագահ

«Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միություն» հասարակական կազմակերպության նախագահ

«Մովսիսյան» բնական քարերի մշակման ձեռնարկություն» ՍՊԸ-ի նախագահ»:

Արխիվ

2024

2023