Վարչապետի որոշումներ

28 Հոկտեմբերի 2015, 1016 - Ա

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմին կից գործող հայագիտական կենտրոնի ու գիտական խորհրդի և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից կազմակերպված «Ցեղասպանությունը որպես մարդկության դեմ հոգևոր-բարոյական հանցագործություն» գիտաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի՝ 2015 թվականի հոկտեմբերի 22-25-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 22.2 աղյուսակով` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի միջոցով կատարվող 01 բաժնի 04 խմբի 01 դասի «Գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանում ու զարգացում» ծրագրի «Համակարգի գիտական գործուղումների իրականացում» միջոցառման համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Սամվել Հարությունյանի` Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: