Վարչապետի որոշումներ

28 Հոկտեմբերի 2015, 1013 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման՝
Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական արտիստ, երգչուհի Ռոզա Խաչատրյանի մահարձանի պատրաստման, տեղադրման, գերեզմանի բարեկարգման աշխատանքների իրականացման ծախսերին, որպես աջակցություն, Ռոզա Խաչատրյանի որդուն` Վարդան Վարդանյանին տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը 2015 թվականի ինն ամսում հատկացնել 2277.41 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված 10 բաժնի 03 խմբի 01 դասի «03. Հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների մահվան դեպքում հրաժեշտի ծիսակատարության և թաղման կազմակերպում, գերեզմանի բարեկարգման, մահարձանի և հուշատախտակի պատրաստման ու տեղադրման աշխատանքներին աջակցություն» ծրագրից (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով):