Վարչապետի որոշումներ

28 Հոկտեմբերի 2015, 1012 - Ա

ՎԱՐԴԱՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՆ ՌՈՒԱՆԴԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանին 2015 թվականի նոյեմբերի 1-6-ը գործուղել Ռուանդայի Հանրապետություն (Կիգալի)՝ Ինտերպոլի գլխավոր ասամբլեայի 84-րդ նստաշրջանին մասնակցելու համար:
2. Վարդան Եղիազարյանի՝ Ռուանդայի Հանրապետություն (Կիգալի) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վարդան Եղիազարյանի՝ Ռուանդայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: