28 Հոկտեմբերի 2015, 1010 - Ա
ՎԻԳԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանին 2015 թվականի նոյեմբերի 2-6-ը գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ Արդարադատության դեպարտամենտի, հետաքննությունների դաշնային բյուրոյի ներկայացուցիչների և ԱՄՆ դատարանների դատավորների հետ աշխատանքային հանդիպումների ծրագրին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Վիգեն Քոչարյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վիգեն Քոչարյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: