5 Հոկտեմբերի 2015, 909 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝
1) Հավելվածի 2-րդ կետում՝
ա. «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» տողում «3124» թիվը փոխարինել «3131» թվով.
բ. «Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
Անձնական տվյալների պաշտպանության
գործակալություն 7 - - »:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: