27 Հոկտեմբերի 2015, 1009 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 941-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի հոկտեմբերի 13-ի «Իոսիֆ Իսայանին Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղելու մասին» N 941-Ա որոշման 2-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝
1) հանել «և Հայկ Դավթյանին» բառերը.
2) «միջոցների հաշվին» բառերից հետո լրացնել «իսկ Հայկ Դավթյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին» բառերով: