5 Հոկտեմբերի 2015, 900 - Ա
ՍՈՒՐԵՆ ՔՐՄՈՅԱՆԻՆ, ՏԻԳՐԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ ԵՎ ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Տիգրան Բարսեղյանին և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ Արթուր Սարգսյանին 2015 թվականի հոկտեմբերի 6-10-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ)` Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Ստամբուլի հակակոռուպցիոն գործողություններ ծրագրի մշտադիտարկման 16-րդ և Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի Հակակոռուպցիոն ցանցի 19-րդ նիստերին մասնակցելու համար:
2. Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
1) Տիգրան Բարսեղյանինը՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հարկային ծառայության մարմնի համակարգի և մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին.
2) Արթուր Սարգսյանինը՝ 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Սուրեն Քրմոյանի` Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Սուրեն Քրմոյանի` Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: