1 Ապրիլի 2006, 226 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի խրախուսանքի ձևեր սահմանելու մասին» N 861 որոշումը՝
Գրադարանային գործի զարգացմանը մատուցած ծառայությունների ու այդ բնագավառում երկարամյա աշխատանքային գործունեության համար Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով խրախուսել հետևյալ անձնաց՝
Գ. Նահատակյան - Երաժշտական գիտական հանրապետական գրադարանի տնօրեն
Մ. Ամիրխանյան - Գեղարքունիքի մարզային գրադարանի տնօրեն
Ա. Անտոնյան - Հայաստանի ազգային գրադարանի գրապահոցի վարիչ
Մ. Հովսեփյան - Խնկո Ապոր անվան մանկական ազգային գրադարանի տնօրենի տեղակալ
Հ. Ղազարյան - Հայաստանի ազգային գրադարանի գիտական հետազոտությունների և մատենագիտության բաժնի վարիչ