Վարչապետի որոշումներ

22 Հոկտեմբերի 2015, 987 - Ա

ԱՐՏԵՄ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ատոմային էներգետիկայի վարչության պետ Արտեմ Պետրոսյանին 2015 թվականի նոյեմբերի 17-19-ը գործուղել Ղազախստանի Հանրապետություն (Ուստ-Կամենոգորսկ)՝ ԱՊՀ մասնակից երկրների ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման հանձնաժողովի 16-րդ նիստին մասնակցելու համար:
2. Արտեմ Պետրոսյանի՝ Ղազախստանի Հանրապետություն (Ուստ-Կամենոգորսկ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արտեմ Պետրոսյանի՝ Ղազախստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: