21 Հոկտեմբերի 2015, 968 - Ա
ԱՐԹՈՒՐ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԵՎ ԼԵՎՈՆ ԱՍԼԱՆՅԱՆԻ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Դմիտրովի միջազգային տնտեսական ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալ Լևոն Ասլանյանի՝ 2015 թվականի սեպտեմբերի 24-25-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվայի մարզ, քաղաք Դմիտրով) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի պահպանման համար նախատեսված ընդհանուր միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը։