Վարչապետի որոշումներ

21 Հոկտեմբերի 2015, 974 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի N 653-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի հուլիսի 12-ի «Գյուղական կարողությունների ստեղծում» և «Շուկայավարման հնարավորություններ ֆերմերներին» ծրագրերի ղեկավար խորհրդի կանոնադրությունը հաստատելու մասին» N 653-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման վերնագրում և ամբողջ տեքստում «Շուկայավարման հնարավորություններ ֆերմերներին» բառերը փոխարինել «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» բառերով.
2) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.
«1.1. «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի իրականացման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին:».
3) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին կետով.
«4.1. «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին է վերապահված «Գյուղական կարողությունների ստեղծում» և «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրերի իրականացման լիազորությունները:»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: