13 Հոկտեմբերի 2015, 946 - Ա
ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԻ՝ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ռումինիայի Հայոց միության վերահիմնադրման 25-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի՝ 2015 թվականի սեպտեմբերի 28-ից մինչև հոկտեմբերի 1-ը Ռումինիայի Հանրապետություն (Բուխարեստ) գործուղման հետ կապված ծախսերը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի «Պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 16 աղյուսակով՝ Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության միջոցով իրականացվող 08 բաժնի 02 խմբի 05 դասի «03 Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի «Աշխատանք սփյուռքի համայնքներում» միջոցառումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ռումինիայի Հանրապետություն (Բուխարեստ) գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը: