Վարչապետի որոշումներ

13 Հոկտեմբերի 2015, 942 - Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ՊԵՐՈՒԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Համաշխարհային բանկի խմբի և Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչների խորհրդի տարեկան հանդիպումներին մասնակցելու նպատակով 2015 թվականի հոկտեմբերի 6-12-ը Պերուի Հանրապետություն (Լիմա)՝ պատվիրակության անդամների՝ համաձայն հավելվածի, գործուղման հետ կապված ծախսերը կատարել.
1) Գագիկ Խաչատրյանինը` Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի ծախսերը հիմնավորող փաստաթղթերի.
2) Էդվարդ Ստեփանյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Արթուր Ջավադյանի, Արթուր Նախշիկյանի և Անդրանիկ Գրիգորյանի` Պերուի Հանրապետություն (Լիմա)՝ գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Պերուի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:

Հավելված