13 Հոկտեմբերի 2015, 945 - Ա
ԱՐՍԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ` ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ Գերմանիայի միջազգային համագործակցություն ընկերության Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն ծրագրի կողմից ԳԴՀ արդարադատության ակադեմիա կազմակերպված այցին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանի 2015 թվականի հոկտեմբերի 12-15-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Արսեն Մկրտչյանի՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: