Վարչապետի որոշումներ

9 Հոկտեմբերի 2015, 927 - Ա

ՍԵՐԺ ՍՐԱՊԻՈՆՅԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանին 2015 թվականի հոկտեմբերի 12-14-ը գործուղել Վրաստան (Թբիլիսի)` «Գլոբալ սփյուռքի շաբաթ 2015» միջոցառման շրջանակներում սփյուռքի տարածաշրջանային տնտեսական ֆորումին մասնակցելու համար:
2. Սերժ Սրապիոնյանի` Վրաստան (Թբիլիսի) գործուղման հետ կապված ճանապարհածախսը և օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Սերժ Սրապիոնյանի` Վրաստան (Թբիլիսի) գործուղման հետ կապված գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Սերժ Սրապիոնյանի` Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: