Վարչապետի որոշումներ

28 Սեպտեմբերի 2015, 872 - Ա

ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանին 2015 թվականի հոկտեմբերի 5-6-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ)` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի հիման վրա գործի վարույթի վերաբացմանը նվիրված բազմակողմ կլոր սեղանի քննարկմանը մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Արման Թաթոյանի` Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արման Թաթոյանի` Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: