Վարչապետի որոշումներ

28 Սեպտեմբերի 2015, 866 - Ա

ՎԱՀԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանին 2015 թվականի սեպտեմբերի 28-30-ը գործուղել Վրաստան (Թբիլիսի)՝ Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ-ի և տուբերկուլյոզի արձագանքման ներքին ֆինանսավորման տարանցման բարելավմանն ուղղված Հաջողության ուղի խորագրով տարածաշրջանային երկխոսությանը մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Վահան Պողոսյանի՝ Վրաստան (Թբիլիսի) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վահան Պողոսյանի՝ Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: