28 Սեպտեմբերի 2015, 862 - Ա
ԷՄԻԼ ՏԱՐԱՍՅԱՆԻ` ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ Մայքրոսոֆթ ընկերության հետ համագործակցության հետագա ուղղությունների և նոր համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունների շուրջ Ռեդմոնդում և Նյու Յորքում կազմակերպվող քննարկումներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանի` 2015 թվականի սեպտեմբերի 20-25-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարվելու է «Մայքրոսոֆթ» ընկերության, իսկ գիշերավարձի և օրապահիկի ծախսերը` Համաշխարհային բանկի «Էլեկտրոնային հասարակության և մրցունակության համար նորարարություն» վարկային ծրագրի միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Էմիլ Տարասյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: