Վարչապետի որոշումներ

28 Սեպտեմբերի 2015, 857 - Ա

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԲՅՈՒՐՈՅԻ ՆԻՍՏԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
Եվրոպական Միության Արևելյան Գործընկերության տարածքային և տեղական իշխանությունների համաժողովի (Քորլիփ-CORLEAP) բյուրոյի նիստը 2015 թվականի սեպտեմբերի 18-ին Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու կապակցությամբ հյուրերի` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում նիստի անցկացման հետ կապված ծախսերը` 3659000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրաությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացրած հաշվետվությունների:
 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր