Վարչապետի որոշումներ

28 Սեպտեմբերի 2015, 856 - Ա

ՋԵՄՄԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ԻՌԼԱՆԴԻԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանին 2015 թվականի նոյեմբերի 4-7-ը գործուղել Իռլանդիա (Դուբլին)` «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խթանում» խորագրով համաժողովին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ջեմմա Բաղդասարյանի՝ Իռլանդիա (Դուբլին) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ջեմմա Բաղդասարյանի՝ Իռլանդիա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: