Վարչապետի որոշումներ

15 Սեպտեմբերի 2015, 831 - Ա

ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Գևորգյանին 2015 թվականի սեպտեմբերի 15-18-ը գործուղել Բելառուսի Հանրապետություն (Մինսկ)՝ Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 16-րդ նիստին, ինչպես նաև Միջազգային գիտափորձնական 6-րդ համաժողովին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Արմեն Գևորգյանի՝ Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արմեն Գևորգյանի՝ Բելառուսի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: