Վարչապետի որոշումներ

9 Սեպտեմբերի 2015, 818 - Ա

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով uահմանված` Հայաuտանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
1. Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին առնչվելու համար պետական պաշտոն զբաղեցնող անձանց հավելումներ տալու միասնական հիմքերի մշակման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ (այսուհետ` աշխատանքային խումբ) և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:
2. Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, աշխատանքային խմբում քննարկելու համար, Հայաuտանի Հանրապետության ֆինանսների նախարարություն տասնօրյա ժամկետում ներկայացնել տեղեկատվություն իրենց կողմից ղեկավարվող մարմիններում պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին առնչվելու համար պետական պաշտոն զբաղեցնող անձանց հավելումներ տրամադրելու դեպքերի և չափերի, ինչպես նաև առաջարկություններ՝ նշված հավելումների տրման գործընթացը կանոնակարգելու վերաբերյալ:
3. Աշխատանքային խմբի ղեկավարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`
1) մեկամսյա ժամկետում ամփոփել սույն որոշման 2-րդ կետին համապատասխան հանրապետական գործադիր մարմինների կողմից տրամադրվելիք տեղեկատվությունը և առաջարկությունները.
2) եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին սահմանված կարգով ներկայացնել առաջարկություններ պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին առնչվելու համար պետական պաշտոն զբաղեցնող անձանց հավելումների տրման խնդրին միասնական սկզբունքով լուծում տալու վերաբերյալ:

Հավելված