1 Սեպտեմբերի 2015, 794 - Ա
ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին 2015 թվականի սեպտեմբերի 4-7-ը գործուղել Իտալիայի Հանրապետություն (Հռոմ)՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում «Քեզ հետ, Հայաստան» խորագրով համերգաշարի հերթական 6-րդ համերգին մասնակցելու, ինչպես նաև Իտալիայի Հանրապետության մշակույթի նախարարի հետ հանդիպելու համար:
2. Հասմիկ Պողոսյանի՝ Իտալիայի Հանրապետություն (Հռոմ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 16 աղյուսակով` Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության միջոցով իրականացվող 08 բաժնի 02 խմբի 05 դասի Մշակութային միջոցառումների իրականացում ծրագրի Միջազգային մշակութային համագործակցության իրականացում միջոցառումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Իտալիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: