Վարչապետի որոշումներ

27 Օգոստոսի 2015, 785 - Ա

ԴԱՎԻԹ ԷԼՈՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության 4-րդ բաժնի պետ Դավիթ Էլոյանին 2015 թվականի սեպտեմբերի 1-10-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ ՀԱՊԿ քարտուղարության և Միացյալ շտաբի 2013-2014 թվականների ֆինանսատնտեսական գործունեության ստուգմանը մասնակցելու համար:
2. Դավիթ Էլոյանի` Ռուսաաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Դավիթ Էլոյանի՝ Ռուսաաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: