Վարչապետի որոշումներ

26 Օգոստոսի 2015, 781 - Ա

ՎԻԳԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԻ՝ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱ- ՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3 րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետությունում արդարադատության համակարգի անկախությունը, պրոֆեսիոնալիզմը և հաշվետվողականությունն ուժեղացնելու հարցերին նվիրված Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության համատեղ ծրագրի շրջանակներում փորձագետների հանդիպմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի՝ 2015 թվականի օգոստոսի 23-27-ը Նիդերլանդների Թագավորություն (Մաստրիխտ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատարին` ապահովել եռօրյա ժամկետում Վիգեն Քոչարյանի՝ Նիդերլանդների Թագավորություն (Մաստրիխտ) գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: