26 Օգոստոսի 2015, 779 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի N 734-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 75-րդ հոդվածի 1-ին մասի`
Չեղյալ ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի օգոստոսի 12-ի «Ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում հայիրանական փորձագիտական-տեխնիկական հանձնաժողովի նիստը Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու մասին» N 734-Ա որոշումը: