26 Օգոստոսի 2015, 769 - Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության Ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 13-րդ նիստին
և Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության Ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի նախագահին կից աշխատանքային խմբի հանդիպումներին մասնակցելու նպատակով 2015 թվականի սեպտեմբերի 8-11-ը Ռուսաստանի Դաշնություն (Նիժնի Տագիլ) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության անդամների` Ռուսաստանի Դաշնություն (Նիժնի Տագիլ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
1) Գառնիկ Բադալյանինը, Մհեր Թոռչյանինը, Կոնստանտին Կրիտյանինը` Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Մուրադ Իսախանյանինը, Լևոն Ավագյանինը, Գենադի Մարտիրոսյանինը` Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գառնիկ Բադալյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հավելված