Վարչապետի որոշումներ

18 Օգոստոսի 2015, 760 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 861-Ա ՈՒ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 5-Ի N 312-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի կատարումն ապահովելու նպատակով՝
1. Հաստատել՝
1) Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի (այսուհետ` խորհուրդ) ընթացիկ աշխատանքները կազմակերպելու նպատակով uտեղծել աշխատանքային խումբ և հաuտատել դրա կազմը` համաձայն N 3 հավելվածի։
3. Խորհրդի նախագահին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամuյա ժամկետում հաuտատել աշխատանքային խմբի անհատական կազմը և աշխատակարգը.
2) մինչև 2015 թվականի սեպտեմբերի 15-ը Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի հիմնական և պահեստային կազմերը.
3) յուրաքանչյուր տարի, մինչև հաջորդող տարվա փետրվարի 15-ը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացնել «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի շրջանակներում իրականացված աշխատանքների և կատարված ծախսերի վերաբերյալ տարեկան ամփոփ զեկույց:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաuտանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի դեկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհուրդ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի հոկտեմբերի 14-ի N 591-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 861-Ա և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հունիսի 5-ի «Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին» N 312-Ա որոշումները:
 

Հավելված