18 Օգոստոսի 2015, 744 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի N 309 -Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի ապրիլի 27-ի «Երևան  ջուր»,  «Հայջրմուղկոյուղի»,  «Լոռի-ջրմուղկոյուղի»,  «Շիրակ-ջրմուղկոյուղի»  և  «Նոր ակունք»  փակ  բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի օգտագործման իրավունքը վարձակալությամբ փոխանցելու գործընթացը կազմակերպող միջգերատեսչական  հանձնաժողովի  անհատական կազմը  և աշխատակարգը  հաստատելու  մասին»  N 309-Ա  որոշման N 1 հավելվածում «Շ. Կիրակոսյան  - ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Մ. Կոշեցյան - ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)» բառերով:

