Վարչապետի որոշումներ

6 Օգոստոսի 2015, 711 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի N 682-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով՝

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի հուլիսի 28-ի «Գագիկ Խաչատրյանին արձակուրդ տրամադրելու մասին» N 682-Ա որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« 2. Գագիկ Խաչատրյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի պարտականությունների կատարումը 2015 թվականի օգոստոսի 6-14-ը ներառյալ ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանի, իսկ 2015 թվականի օգոստոսի 17-21-ը ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Ալավերդյանի վրա:»