Վարչապետի որոշումներ

5 Օգոստոսի 2015, 710 - Ա

ՋՋԷՌ ՏԻՊԻ ՌԵԱԿՏՈՐՆԵՐ ՇԱՀԱԳՈՐԾՈՂ ԵՐԿՐՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՖՈՐՈՒՄԻ 22-ՐԴ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
ՋՋԷՌ տիպի ռեակտորներ շահագործող երկրների կարգավորող մարմինների ղեկավարների Ֆորումի 22-րդ տարեկան հանդիպումը 2015 թվականի սեպտեմբերի 2-4-ը Հայաստանի Հանրապետությունում (Երևան) անցկացնելու հետ կապված ծախսերը` 2,267,500.0 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի կողմից ներկայացրած հաշվետվության: