Վարչապետի որոշումներ

3 Օգոստոսի 2015, 692 - Ա

ԻԼՅԻՉ ՇԱԴՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն


Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 7-րդ ենթակետը՝
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանին տրամադրել 2015 թվականի աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն և լրացուցիչ արձակուրդները՝ 2015 թվականի օգոստոսի 3-ից մինչև սեպտեմբերի 3-ը ներառյալ։